Թալիշի բնակիչներ. «Իրենց վրա էժան չի նստելու». «Ժամանակ»
«Ժամանակ»-ի թղթակիցը Ղարաբաղից հաղորդել է, որ չնայած երեկ ևս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և գրավել հայկական կողմի երկու դիրքեր, ինչը հաջողությամբ չի պսակվել, և հակառակորդը հետ է շպրտվել, դա ամենևին չի անդրադառնում Թալիշում մնացած բնակիչների վրա:
Թերթի՝ Թալիշում գտնվող թղթակցի հաղորդմամբ՝ թեև հայտարարվել է հրադադար, սակայն մերթընդմերթ կրակոցներ են լսվել: Բնակիչներից մեկը թերթի հետ զրույցում ասել է, որ այն ավերածությունը, որ գործվել է, «իրենց վրա էժան չի նստելու, հարցը պիտի լուծենք, պրծնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան