Ղարաբաղը հարձակմանը դիմակայեց, ուստի՝ հաղթեց. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ռազմական առումով Ադրբեջանը պարտվել է, քանի որ հարձակվող կողմի խնդիրը պետք է լինի հաղթելը, իսկ պաշտպանվող կողմի խնդիրը չպարտվելն է:
«Նման դեպքում չպարտվելը հաղթանակ է. այսպիսով, մաքուր հաշվով, Ղարաբաղը դիմակայեց, ուստիև՝ հաղթեց»,-Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման ընթացքում հայտարարել է քաղաքագետը:
Իսկանդարյանը նկատել է տվել, որ Ղարաբաղը աշխարհի միակ կետն է, որտեղ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը համագործակցում են համաձայնեցված՝ որոշակի ձևաչափով, և նրա համոզմամբ, այդ երկրներից ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում եղած հակամարտությունների շարքում մի նոր բռնկում Հարավային Կովկասում»:
Իսկանդարյանի կարծիքով, հավանաբար, հակամարտող կողմերը որևէ փաստաթուղթ չեն էլ ստորագրի, մանավանդ իր համար «դժվար է ենթադրելը, որ Ղարաբաղը ստորագրող կողմ լինի, առավել ևս, որ 1994 թվի համաձայնագիրը անժամկետ է»: Այժմ, ըստ նրա, կողմերը կջանան ինչ-որ կերպ այդ խնդիրը դուրս բերել մեկուսացումից, հետո կփորձեն նախագահների հանդիպում կազմակերպել և խնդիրը Մինսկի խմբի գործընթացում ծամծմելով՝ վերադարձնել նախկին ստատուս քվոն. «կփորձեն կիսամեռած Մինսկի խմբին վերակենդանացնել, որովհետև լավ թե վատ, դա համագործակցության միակ ձևաչափն է»:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը սոսկ հոգեբանական բավարարություն կտա, իսկ իրական մակարդակում՝ ոչինչ էլ չի տա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան