Արցախի «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը
Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում:
Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: «Գանձասար Տուր» տուրիստական ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:
Ըստ աղբյուրի, նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ Արցախն անպարտելի է:
«Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները