ԱԻՆ-ը ներկայացնում է ԼՂՀ տրամադրվող մարդասիրական օգնության գործընթացը
Ապրիլի 6-ից սկսած շարունակվում են Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ կազմակերպությունների ու մարդկանց հեռախոսազանգերն ու այցելությունները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«Առաջին պատրաստակամներից էին ՀՀ ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն է ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության անձնակազմը: Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:
«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ԱԻՆ է բերվել`
• զինվորական հագուստ - 41 արկղ
• հրուշակեղեն - 75 արկղ
• պահածո, խտացրած կաթ - 35 արկղ
• հիգիենայի պարագաներ - 14 արկղ
• մակարոն - 18 արկղ
• ջրեղեն - 48 արկղ
• դեղորայք - 6 արկղ
• ծխախոտ - 8արկղ
• սուրճ - 5 արկղ
• քաղաքացիական հագուստ - 34 արկղ
Այսօր և վաղը ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:
Ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից Արցախ կուղևորվի ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը:
Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի»,-ներկայացված է ԱԻՆ հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻ նախարարությունը
- Բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել արցախցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան