Կեղծ լուրեր շրջանառելով՝ Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում. Տ.Աբրահամյան
«Ադրբեջանը երեկվանից հետևողականորեն տեղեկատվություն է տարածում այն մասին, որ հայկական կողմից ակտիվություն է նկատվում Նախիջանի ճակատում: Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Ըստ փորձագետի, այսպիսի լուրեր շրջանառելով Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում. «Առաջին, փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ խախտելով միջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Երկրորդ, «սվաղում» շփման գծի տարբեր ուղղություններով և վերջին օրերին Տավուշի ուղղությամբ, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո, իր կողմից իրականացվող սադրանքները:
Երրորդ, անհրաժեշտ հող նախապատրաստում՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնելու նաև այդ ուղղությամբ՝ «պատասխան գործողություններ իրականացնելու պատրվակով»:
Չորրորդ, հայկական կողմին «հիշեցնում» նախիջանյան ուղղության առկայության մասին՝ արձանագրելով «երրորդ» ճակատի գոյությունը, որն այս պահին պահեստային տարբերակ է:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայիններին
- Հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող
- Նախիջևանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է. ՊՆ մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան