Բակո Սահակյանը՝ ՀՀ ղեկավարության հետ իրականացված աշխատանքների մասին
«Երբ հայտնվել եմ պաշտպանության բանակի հրամանատարական կետում և ներկայացրել եմ իմ հրամանները, քանի ՀՀ նախագահն այդ պահին վերադառնում էր Վաշինգտոնից և նրա ինքնաթիռը գտնվում էր օդում, զուգահեռ կապ եմ հաստատել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի հետ, լուսաբացին կապ եմ հաստատել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սկսել եմ իմ աշխատանքները, նրանց հետ իրականացնելով համատեղ տարբեր նշանակության միջոցառումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ իրականացված աշխատանքները:
Այնուհետև, ըստ նրա, նախագահին փոխանցել է այն անհրաժեշտ տեղեկությունները ստեղծված օպերատիվ իրավիճակի հետ:
«Սկսել եմ նրա հետ իրականացնել մի շարք միջոցառումներ, լսել եմ նրա խորհուրդները, դրանք կյանքի եմ կոչել, այսօր էլ գտնում եմ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, նշված զինվորական պատասխանատուների այդ նույն համակարգված աշխատանք իրականացնելու շրջանակներում»,- նշեց ԼՂՀ նախագահը:
Նա նաև ասաց, որ այս ընթացքում իր հետ կապ են հաստատել նաև Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ԼՂՀ առաջին և երկրորդ նախագահները, ինչպես նաև մի շարք բարերարներ:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- ԼՂՀ նախագահ. Տվել եմ հրաման՝ կազմակերպելու ոչ թե դիմադրություն, այլ հակառակորդի գործողությունները կասեցնելու
- ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
- 1921թ-ին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց այդ ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում. Բակո Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին