Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան
Ի սկզբանե Ադրբեջանի կողմից աղավաղված է ներկայացվում ղարաբաղյան հիմնախնդիրը և այն մշտապես ուղեկցվում է յուրահատուկ հիստերիայով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ իր խոսում արդեն իսկ նշել է, որ այս հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ և այսօր մենք չենք պայքարում տարածքների համար:
«Մենք այսօր պայքարում ենք մեր հայրենի երկրի համար, և տարածքների մեջ այս հիմնախնդիրը տեսնելու ձևակերպումը չի համապատասխանում հիմնախնդրի լուծման մեր ընկալմանը»,- նշեց Բակո Սահակյանը:
Նա միաժամանակ ասաց, որ Արցախում չեն իրականացնում ծառայություն՝ ուղղված Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը:
«Այսօր հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, և մենք արժանապատվության համար այս պայքարի առաջամարտիկներն ենք, և գիտակցում ենք, որ իրականացնում ենք յուրահատուկ առաքելություն: Նախկինում իրականացրել ենք այդ առաքելությունը, իրականացնում ենք այսօր և այսուհետ էլ այդ նույն գիտակցությամբ շարունակելու ենք իրականցնել մեր ծառայողական պարտականությունները` հայրենիքը վեր դասելով ամեն ինչից»,- հայտարարեց Բակո Սահակյանը:
Ըստ նրա՝ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածներին նախորդ տարիները հնարավորություն են տվել հասկանալու, որ «մենք պատերազմում ենք ոչ պատերազմի համար, մենք պատերազմում ենք խաղաղության համար»: «Այս վերջին ռազմական, պատերազմական գործողությունները նույնպես այդպես ենք ընկալում և պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու»,- նշեց ԼՂՀ նախագահը:
Բակո Սահակյանի խոսքերով՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ են ունեցել, այդ թվում՝ կրակի դադարեցման հետ կապված, սակայն դրանք բոլորը խախտվում էին և բերում էին նորանոր զոհերի: «Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որն այս տարիների ընթացքում չի պահպանել այդ պայմանավորվածությունները, մենք Արցախում իրականացնում ենք միջոցառումներ հարձակման արդյունքում տուժած քաղաքացիների համար նվազագույն սոցիալական պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց նա` հավելելով, որ պարբերաբար անցկացվում են օպերատիվ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նա հորդորում է բոլորին լինել զգոն:
Միաժամանակ ԼՂՀ նախագահը հայտնեց, որ իր արձակած հրամանին ավելացրել է ևս մեկը` եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի վերջին օրերին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ապա, այդ դեպքում, զինված ուժերը մյուս ստորաբաժանումների հետ միասին, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը՝ ՀՀ ղեկավարության հետ իրականացված աշխատանքների մասին
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- ԼՂՀ նախագահ. Տվել եմ հրաման՝ կազմակերպելու ոչ թե դիմադրություն, այլ հակառակորդի գործողությունները կասեցնելու
- ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
- 1921թ-ին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց այդ ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում. Բակո Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին