Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը, «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան