Ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները. ՌԴ վարչապետ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,-ընգծեց նա:
«Մենք այս հարցը քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, կքննարկենք նաև Հայաստանի նախագահի հետ: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել: Հույս ունենք՝ կրակի դադարումը կպահպանվի և քաղաքական գործընթաց կլինի, որը շատ կարևոր է»,- ասաց ՌԴ վարչապետը՝ ընդգծելով, որ այս հարցով պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորները, որպեսզի մարդիկ չսպանվեն, ենթակառուցվածքները չվնասվեն:
Դ.Մեդվեդևի խոսքով, ՌԴ-ն կշարունակի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ օգտագործելով իր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում:
Նա նշեց, որ պետք է բացառել իրավիճակի սրումը, այլապես հետևանքներն ողբերգական կլինեն տարածաշրջանի համար:
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավվան, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շ.Քոչարյան
- Պեսկով. Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Մոսկվան, Բաքուն և Թեհրանը գոհ են հրադադարի հաստատման փաստով. Սերգեյ Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան