Այսօր ռուսական կողմը, հնարավոր է, հայտարարի ՀՀ-ին մատակարարվող գազը էժանացնելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու: Նրա հետ Երևան կժամանեն տնտեսական բլոկի` բնական պաշարների և էկոլոգիայի, շինարարության, տրանսպորտի նախարարները, մի շարք փոխնախարարներ, ինչպես նաև՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարով և այլ պաշտոնատար անձինք:
«Ենթադրվում է, որ այս այցելության ընթացքում ռուսական կողմը կհայտարարի Հայաստանին մատակարարվող գազը էժանացնելու մասին: Իսկ թե այլ ինչ խոստումներ կհնչեցնի ռուսական կողմը, հայտնի կդառնա այսօր: Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այսօր ինտենսիվ քննարկում է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ապրիլի 2-ից սկսված պատերազմի ժամանակ թշնամին հայ զինվորների վրա կրակում էր Ռուսաստանից վերջին տարիներին գնված զենքերով»,-հավելել է թերթը: