Հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը` հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:
«Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
- Կեղծ լուրեր շրջանառելով՝ Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում. Տ.Աբրահամյան
- ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայիններին
- Նախիջևանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է. ՊՆ մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին