ԼՂՀ նախագահ. Մենք ունենք պահանջներ, որոնք կներկայացնենք համանախագահությանը
«Մենք այս իրավիճակի հետ կապված տեսակետներ ու ինչու չէ պահանջներ ունենք, որոնք կներկայացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,- Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ասուլիսից հետո հանդիպելու է միջնորդների հետ:
«Այսօր դուք բոլորդ ականատես եք, որ նրանք իրականացնում են ակտիվ միջոցառումներ: Դրանք բերել են այն բանի, որ կողմերի միջև կրակը դադարեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, մինչ Ստեփանակերտ այցելելը միջնորդները եղել են Բաքվում: Բակո Սահակյանն ասաց, որ ղարաբաղյան կողմին հետաքրքրում է համանախագահների տպավարությունները Բաքվում կայացած հանդիպումներից:
«Քանի որ աշխատանքներում ներգրավված է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որն իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, մենք ունենք առաջարկություններ նաև այդ առումով: Այս հերթական հանդիպումը հնարավորություն կտա քննարկել նաև այդ հարցը»,-ասաց ԼՂՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
- 1921թ-ին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց այդ ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում. Բակո Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան