Հայկական կողմը մեկնաբանել է Լավրովի` «սեղանին գտնվող» համաձայնությունների մասին հայտարարությունը
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ «ԼՂ շուրջ գործնականում բոլոր համաձայնությունները գտնվում են սեղանի վրա», ասել է.
«Բանակցությունների սեղանին է գտնվում Կազանի փաստաթուղթը, որը կողմերին ներկայացվել է 2011թ-ին: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել այն, չնայած որ նախապես համաձայնեցված է եղել Բաքվի հետ: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին. դեռևս Կազանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ալիևը 10 հավելյալ առաջարկներ է արել և փաստացի տորպեդահարել է կարգավորման համաձայնեցված սկզբունքները»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ուեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ գործնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր համաձայնությունները գտնվում են «սեղանի վրա»:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս խնդրին առանձնակի ուշադրություն է դարձնում, մենք պարբերաբար հանդիպում ենք նախարարների մակարդակով: Համաձայն եմ, որ գործնականում բոլոր համաձայնությունները սեղանին են դրված, մենք մոտ ենք (դրանց հասնելուն – խմբ.), - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Մոսկվան, Բաքուն և Թեհրանը գոհ են հրադադարի հաստատման փաստով. Սերգեյ Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին