ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը հորդորել է հետաքննել Պանամական «օֆշորում» հայ պաշտոնյաների ներգրավվածությունը. ՀԺ
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում անուղղակիորեն հորդորել է ՀՀ կառավարությանը հետաքննել Պանամական «օֆշորում» հայ պաշտոնյաների ներգրավվածությունը:
«Խոսքը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մասին է, որին պատկանող ընկերությունները առկա են օրերս Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ-ի) գաղտնազերծած փաստաթղթերում:
«Այդ պաշտոնյային անձամբ չեմ ճանաչում և այդ մասով մեկնաբանություն տալ չեմ կարող, բայց մենք ընդհանուր առմամբ հիասթափված ենք, որ նման հարկային ապաստարաններ՝ «դրախտներ» կան և շարունակում են խնդիրներ առաջացնել: Հուսով ենք, որ առանձին երկրների կառավարություններ կշարունակեն այս վիճակը լրացուցիչ հետաքննել՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է այդ ամենի հետևում»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՍՀ պաշտոնյան:
«Հիշեցնենք , որ գաղտնազերծված շուրջ 10 միլիոն փաստաթղթերը առիթ են հանդիսացել, որ բազմաթիվ երկրներում հետաքննություններ սկսվեն իրենց պաշտոնյաների նկատմամբ, իսկ Իսլանդիայում դա դարձել է վարչապետի հրաժարականի առիթ: Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, ապա նրա վերաբերյալ մեր պատկան մարմինները քարի պես լուռ են»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա