Պետք է պայքարել դրոնների, ռադիոէլեկտրոնային միջոցների դեմ. Ս.Մարտիրոսյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս օրերին ընթացող ռազմական գործողություններից ակնհայտ է, որ պատերազմը բարձր տեխնոլոգիական ոլորտ է անցում կատարում: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց տեղեկատվան անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Փորձը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի դժվար է կանխել ռազմական գործողությունները»,- նշեց նա:
Ս.Մարտիրոսյանի խոսքով, ժամանակն է, որպեսզի Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտ ներգրավել նաև տեղեկատվական ոլորտի մասնագետներ. «Պետք է պայքար մղել դրոնների, ռադիոէլեկտրոնային միջոցների դեմ»:
Նա նշեց, որ հակառակորդը զինամթերք է գնում ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև Իսրայելից:
«Հակառակրդի կողմից կիրառվող դրոնները իսրայելական են: Նրանք զինվում են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Սա ամենաարդիական միջոցն է: Լուրջ խնդիր է մեր բանակի համար»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական տեխնիկայի արդիականացան ծրագրի մաս է կազմում սեփական ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը. նախարար
- Ամեն զենք ունի իր դեմ հակազդելու միջոցները, բայց պետք է դրա վրա աշխատել. Կ. Վարդանյան