Նախկինում անհայտ կորած հայտարարվածներից մեկը հայտնաբերվել է ողջ. ԼՂՀ ՊԲ
Անցած օրվա ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտպանության գոտում օպերատիվ իրադրությունը լարվածության առումով բավականին նվազել էր, նկատվել էր առանձին ուղղություններով հրաձգային զենքից հրաձգության դեպքեր, առավել հաճախ հյուսիսային ուղղությամբ, որի արդյունքում վիրավորում է ստացել ևս մեկ զինծառայող: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Նա հայտնեց նաև, որ իրականացրած գործողությունների արդյունքում ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք:
Ներկայացրած տվյալների համաձայն, ապրիլի 1-7-ը ԼՂՀ Պաշտպանության բանակը տվել է է 36 զոհ. սպաների և ենթասպաների՝ 9, սերժանտներ, շարքայիններ, պայմանագրերի զինծառայողներ՝ 27: Վիրավորների թիվը կազմում է 122, որից սպաներ և ենթասպաներ են 24-ը, սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ՝ 98:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմականգործողությունների ընթացքում հայկական կողմից 21 զինծառայող անհետ կորած է համարվում։
Նախկինում հայտարարվել էր 26 անհայտ կորածի մասին, որոնցից մեկը ողջ է հայտնաբերվել: Հայտնաբերվել են 4-ի դիերը:
Գնդապետի խոսքով, Պաշտպանության բանակի հրամանատարությունն ամեն ինչ անում է՝ որոնողական ակտիվ աշխատանքներ է իրականացնում ,անհայտ կորածներին հայտնաբերելու համար:
Ինչ վերաբերում է հայկական կողմում գտնվող ադրբեջանական դիերին, նա ասաց, որ հավաքվում են համապատասխան օրգանների կողմից, իսկ հետագա անելիքները կհստակեցվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- Ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը
- Համանախագահները վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը. ՊԲ
- Անհայտ կորածների մասով շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյան
- Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է. ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- ԼՂՀ ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով
- Այլևս բոլոր ստորաբաժանումները համալրված են. Սեյրան Օհանյան
- Հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը` հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ
- ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայիններին
- Հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան