Համայնքի ղեկավարի 74 թեկնածուներից 14-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում: Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
2016 թվականի ապրիլի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 74 քաղաքացի, որոնցից 14-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 67 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 60 և ավագանու անդամի 64 թեկնածու:
Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը պարտավոր է ՏԻՄ ընտրությունները կասեցնել մինչև պատերազմի ավարտը. «Ժողովուրդ»
- Հրազդանի քաղաքապետի թեկնածուները դադարեցրել են քարոզարշավը. ՀԺ
- Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում
- Համայնքապետի թեկնածու կանանց կեսն ինքնաբացարկ է հայտնել
- Խնկոյանում եղբոր աղջիկն առաջադրվել է գյուղապետի դեմ
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ