Վարչապետը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ
Հայաստանի դիրքորոշումը և գնահատականները կարևոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները և ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը և գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այս մասին նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն՝ այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ԵԱՏՀ-ն ջանքեր կգործադրի նշված ուղղություններով հաջողություններ արձանագրելու համար և կարևորել այդ գործում ՀՀ կառավարության օժանդակությունը:
Կառավարության ղեկավարն այսօր մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետական օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցին՝ հաշվի առնելով սահմանի առկայությունը: Նա նշել է, որ այս խնդիրը մշտապես բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, և հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ այն լրացուցիչ ուշադրության կարժանանա:
՝
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
- ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ, Երևան գալուց հրաժարվելով, գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը. Սերժ Սարգսյան
- Մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան