Ի հիշատակ զոհված զինվորների Երևանում լռության երթ կանցկացվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ, ՀՀ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 10-ին, ժամը 19-ին հրավիրում են լռության երթ՝ ի հիշատակ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինվորների:
«Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ և անհետ կորածներ: Ցանկությունը մեծ է ներկա լինել զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքների առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են: Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զինվորներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ անցկացնել ի հիշատակ նահատակների: Ժամը 19:00-ին մոմերով և ծաղիկներով Ստ. Շահումյանի հրապարակից շարժվելու ենք դեպի եռաբլուր, որտեղ կիրականացնենք խորհրդանշական մոմավառություն»,- «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքում բացված էջում գրել են քաղաքացիները և մարդկանց խնդրել գալ մոմերով ու ծաղիկներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան