
ՊՆ խոսնակ. Շատ կամավորներ վերադառնում են մշտական տեղակայման վայրեր
«Ինչպես հայտարարեց ԼՂՀ պաշտպանության բանակն, այսօր շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ զինադադարի պայմաններում ժամը 15-ից մեկնարկել են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները: Դրանք տևելու են մինչև ժամը 20:00-ն:
«Պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, շատ կամավորներ, հատկապես բժշկական աշխատանքներ ապահովող մարդիկ, վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրերը»,-ասաց ՊՆ խոսնակը: