Մանչինի. «Մարզչի ճակատագիրը կախված է թիմի արդյունքներից, բայց…»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ամռանը մտադիր է գլխավորել Լոնդոնի «Արսենալը» կամ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Մարզչի ճակատագիրը կախված է թիմի արդյունքներից, բայց ես դեռ մեկ տարվա գործող պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, այնպես որ առանձնապես չեմ անհանգստանում: Պարզապես չեմ ցանկանում յուրաքանչյուր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել միևնույն հարցին:
Այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ ավելի լավ գիտեն, թե ինչ է սպասվում ինձ ապագայում: Կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել. մինչև 2017 թ. ամառ ես կաշխատեմ իմ ներկայիս թիմում: Ոչ մի առաջարկ չեմ ունեցել, իսկ մամուլում շրջանառվող ինֆորմացիան հավաստի չէ»,- նշել է Մանչինին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա