Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով
«Բորուսիա»-«Լիվերպուլ» հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանակնի խաղացող, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով թևկապով:
Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման ավարտից հետո Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտահրավերն ընդունված է: Հաջորդ շաբաթ հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Խաղում էի՝ մտքերով հայրենիքիս՝ Հայաստանի հետ»:
Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում երեկ Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումն անգլիական «Լիվերպուլի» հետ: Հանդիպման 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Մաթս Հումելսը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` «Էնֆիլդ» մարզադաշտում: