
Առանց վարանելու կանվանեի՝ Ադրբեջան պետության կրախ. Կ. Բեքարյան
«Այն, ինչ այսօր ունենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, աննախադեպ է 1994 թվականից սկսած»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա, հակառակորդն այս հարձակմանը պատրաստվել էր 22 տարի, սպառազինության համար ծախսել էր հսկայական գումարներ, այս ամենին գումարվել է նաև միջազգային հանրության անգործությունը:
«Նախապես, երկար պատրաստված բլից-կրիկ տարբեր ուղղություններով: Սակայն արդյունքը տեսնում ենք բոլորս: Առանց վարանելու կանվանեի՝ Ադրբեջան պետության կրախ, Ալիևի կլանի, իշխանության կրախ առավելապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հաղթանակ: Մինչդեռ նման պատրաստության դեպքում գոնե հակառակորդի տարածքի մեկ երրորդը պետք է ունենար»,- ասաց նա: