ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա». ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ կառավարությունը ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»: Խնդիրն այն է, որ համաշխարհային շուկայում վերջին երկու տարիներին գազի գինը նվազել է ավելի քան 2 անգամ, իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը այս ընթացքում էժանացել է ընդամենը 20 տոկոսով: Իհարկե, ռուսական գազը միշտ էլ ավելի էժան է վաճառվել Հայաստանին, և սա ռուսական կողմի՝ գազը կտրուկ չէժանացնելու հիմնավորումն է:
«Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը անցած տարվա հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է: Իսկ դա նշանակում է, որ մենք փակել ենք մեր «տնտեսական սահմանները» այլ երկրների հետ և ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ գտնվում ենք միևնույն մաքսային տարածքում: Այսինքն, մեր արտադրողների հիմնական մրցակիցները ԵՏՄ անդամ երկրներ են: Բայց մեր տնտեսվարողները իրենց արտադրանքը թողարկելիս օգտագործում են զգալիորեն ավելի թանկ գազ, քան նրանց ԵՏՄ-ական մրցակիցները: Իսկ դա արհեստականորեն մրցակցությունից դուրս է թողնում մեր արտադրողներին: Այլ կերպ ասած, ռուսական գազի ընդամենը 9 տոկոս էժանացումը որևէ հարց, ըստ էության, չի լուծում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան