Նալբանդյանը Բորդյուժային է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին. Նալբանդյան
- Էդվարդ Նալբադյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին
- Նալբանդյան. Այժմ առավել քան հրամայական են միջազգային հանրութան հրատապ և հստակ քայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան