Եթե հայկական կողմն ինչ-որ տարածքներ հանձնի, դա կնշանակի՝ օգնում ենք հակառակորդին արագ մեզ խեղդել. Կոմանդոս
«Արցախի շուրջ մեծ ու բազմակողմանի խաղ է գնում, և եթե հայկական կողմն ինչ-որ տարածքներ հանձնի, դա կնշանակի, որ օգնում ենք հակառակորդին մոտենալ մեզ և արագ մեզ խեղդել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի լայնածավալ պատերազմ սկսվելու դեպքում, նա նշեց, որ Հայաստանին դա պետք չէ, քանի որ մարդկային կորուստներ կլինեն, բայց Ադրբեջանում նավթի վրա նստած են, եթե մի քանի ական գցվի՝ Ադրբեջանի 40 տոկոսը կկորի:
Կոմանդոսը ողջունեց, որ բոլորն այս օրերին ձգտում են իրենց մասնակցությունն ունենալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններում, հազարավոր կամավորներ գնացել են Ղարաբաղ:
«Մեր խնդիրն է, որ տասն անգամ պակաս գնան, բայց գնան այնպիսի մարդիկ, որոնց գնալն ավելի արդյունավետ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ դրա համար ուզում են ուսումնական կենտրոններ բացել: