
Ահաբեկչության ու հիմարության համակցություն է. Դավիթ Բաբայան
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, իր թվիթերյան էջում կարճ ու դիպուկ նկարագրել է ադրբեջանական հարվածային անօդաչու թռչող սարքի՝ Ստեփանակերտի երկնքում լինելու դրվագը։
«Ադրբեջանական անօդաչուն Ստեփանակերտի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ՝ ահաբեկչության ու հիմարության համակցությունն է»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին սարքը ոչնչացնելու մասին։
Բաբայանը ևս նշել է, որ անօդաչու սարքը ոչնչացվել է Ստեփանակերտի երկնքում այն ժամանակ, երբ բանակցում էին ԼՂՀ նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Լուսանկարները՝ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքից: