Մարդասիրական օգնությունը վաղը ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ
Ապրիլի 9-ին, ժամը 11:30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղևորվի Արցախ: Նախնական տվյալներով շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը` սառնարանային: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ինչպես նշել էինք, առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է
• Մսի պահածո` 10 արկղ
• Մակարոն` 20 պարկ
• Մակարոն` 7 արկղ
• Խտացրաց կաթ` 23 արկղ
• Հավկիթ` 10 արկղ
• Ջուր` 50 արկղ
• Ալյուր` 10 պարկ
• Շաքարավազ` 10 պարկ
• Սուրճ` 5 արկղ
• Հրուշակեղեն` 36 արկղ
• Կերակրի աղ` 1արկղ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:
Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:
«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել`
• զինվորական հագուստ-41 արկղ
• հրուշակեղեն-87 արկղ
• պահածո, խտացրած կաթ-81 արկղ
• երշիկ - 5 արկղ
• հյութ - 3 արկղ
• հիգիենայի պարագաներ-14 արկղ
• բետադին հեղուկ-1 արկղ
• մակարոն-18 արկղ
• ջրեղեն-152 արկղ
• դեղորայք-29 արկղ
• ծխախոտ – 8արկղ
• սուրճ – 5 արկղ
• քաղաքացիական հագուստ – 54 արկղ
• շան կեր – 8 արկղ
• քնապարկ – 48 արկղ
• ծածկոց – 1 արկղ
• փաթեթ զինվորներին – 107 արկղ
• ընտանեկան փաթեթներ – 25 արկղ
Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները
Հայ Ինկասացիա ՓԲԸ
• մանրաձկան պահածո – 384 միավոր
• խտացրած կաթ – 90 միավոր
• սուպ - 800 միավոր
• հրուշակեղեն – 756 միավոր
• թռչնի մսից պաշտետ – 96 միավոր
• մանրափաթեթ սուրճ – 800 միավոր
• ջրեղեն – 100 միավոր
ԵՊՀ աշխատակիցներ
• պահածո – 2 արկղ
• ծխախոտ – 1 արկղ
• սննդամթերք – 4 արկղ
• ամբուլատոր պարագաներ – 1 արկղ
• հիգիենայի միջոցներ – 1 արկղ
Անհատ քաղաքացիներ` Լիդա Սիմոնյան, Արմեն Հովակիմյան (12 արկղ խնձոր), Արմեն Արշակյան (Թեյ, սուրճ, ծխախոտ), Աշոտ Ղազարյան (720 միավոր հավկիթ), Արմեն Հովակիմյան (12 արկղ խնոձոր)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
• Սննդամթերք - 1 արկղ,
• Ծխախոտ - 1 արկղ
«Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» - սննդամթերք` 28 արկղ
Եվրոպական համալսարան, լեզվաբանական ֆակուլտետ – սննդամթերք` 1արկղ, հիգիենայի պարագաներ:
Թիվ 132 դպրոց, 8-րդ դասարան – սննդամթերք` 1 արկղ
Սարգիս Հովսեփյանի անվան կարատեի դպրոց, Լուկաշին 2-րդ փողոցի բնակիչներ - սննդամթերք, ծխախոտ` 9 արկղ, հագուստ` 2 արկղ
Թագուհի Ագլինցյան – հագուստ` 1 տոպրակ
Մարիա Միրզոյան – հագուստ` 2 տոպրակ
Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց ՊՈԱԿ - հրուշակեղեն, թեյ, սուրճ, հագուստ, հիգիենայի պարագաներ` 33 արկղ
Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց – սննդամթերք` 15 արկղ
Մայա Գալստյան – ծխախոտ` 4 արկղ /2000 հատ/, մսի պահածո տուփ` 25/1000 միավոր/
«Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ - խտացրաց կաթ` 20արկղ/900 հատ/, ձկան պահածո` 20 արկղ, շաքար` 20 պարկ, նրբերշիկ` 150 արկղ
ԵՊՀ աշխատակիցներ
• Պահածոներ` 2 արկղ
• Ծխախոտ` 1 արկղ
• Սննդամթերք` 4 արկղ
• Ամբուլատոր պարագաներ` 1 արկղ
• Հիգիենայի պարագաներ` 1 արկղ
«Էկոմիքս» ՍՊԸ – Լատեքս (ներկ)` 20 միավոր, ներկ` 8 միավոր
Առաջիկայում ևս ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:
Օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը ներկայացնում է ԼՂՀ տրամադրվող մարդասիրական օգնության գործընթացը
- Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻ նախարարությունը
- Բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել արցախցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան