ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է մարտերում զոհվածների ընտանիքների վարկային պարտավորությունները
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿն ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները:
«Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:
Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին:
Ցավում ենք և հպարտանում»,-ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զրոյացնում է զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները
- «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին