Ալիևին Հիտլերի ճակատագիրն է սպասվում. Արմեն Ռուստամյան
Հայկական կողմը պետք է պատրաստ լինի, որ առաջին գծում կարող է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք պետք է նկատի ունենանք, որ մի այնպիսի որակի թշնամի ունենք, որից նոր ավանտյուրաները սպասելի են: Լայնամասշտաբ պատերազմ սպասելի է այդ թշնամու կողմից, քանի որ նա չի ուզում տեղավորվել միջազգային նորմերի մեջ: Ադրբեջանը չի տեղավորվում այդ նորմերի համակեցության մեջ, հետևաբար մենք միշտ պետք է զգոն լինենք», -հայտարարեց Ռուստամյանը:
Նա ասաց, որ առաջին գծում հայկական բանակը հաջողությամբ ձախողել է թշնամու ծրագիրը և դա այն բանի շնորհիվ էր, որ հայկական կողմը պատրաստ է եղել նման քայլերին:
«Այն ոգին, որ կար մեր զինվորների շրջանում, ապշեցրել է նրանց: Ալիևը իր նման քայլով փորձել է կրկնել Հիտլերին, նմանվել նրան, նույն ֆաշիստական ձեռագիրն էր և Ալիևը նույն վախճանը պետք է ունենա, ինչպիսին ունեցավ Հիտլերը, նրան նույն բռնապետի ճակատագիրն է սպասվում: Հենց սովետական ժողովրդի ոգին Հիտլերին դուրս մղեց իր ծրագրերից: Եթե ունես ռեժիմով ղեկավարվող երկիր, պետք է այդ վտանգը աչքի առաջ ունենալ», -հավելեց խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա