Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, երկու երեխաներն արդեն իրենց լավ են զգում:
«Գևորգի վերքն այսօր վերջնական կարել ենք, երեխան ունի լավացման դրական դինամիկա»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավանաբար մեկ շաբաթից կամ 10 օրից երեխաներին դուրս կգրեն:
Նշենք, որ ապրիլի 4-ին էլ 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է. ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին