ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում եմ կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր. Բ. Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան
- Բակո Սահակյանը՝ ՀՀ ղեկավարության հետ իրականացված աշխատանքների մասին
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- Համանախագահները վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը. ՊԲ
- Բակո Սահակյան. Միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմի շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին