Խաղաղապահներ տեղակայելու մասին հարց չկա. Վ. Բաղդասարյան
Հայկական կողմը պնդում է, որ նման իրավիճակում Լեռնային Ղարաբաղը պետք է պարտադիր դառնա բանակցային կողմ և բոլոր հանդիպումներին պետք է մասնակցություն ունենա Լեռնային Ղարաբաղի իշխանությունը: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, խաղաղապահներ տեղակայվելու են, ովքե՞ր են դրանք լինելու, և Բաղդասարյանը պատասխանեց.
«Խաղաղապահների մասին մենք ձեզ հայտարարում ենք, որ հույսը պետք է դնենք հայ ժողովրդի վրա, հայկական բանակի, մեր մոբիլիզացիայի վրա: Նման ոգևորություն, որ ունի հայ ժողովուրդը հիմա, երբևէ չի ունեցել: Մեր հույսը պետք է դնենք մեր վրա և որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել: Պարզապես մենք շարունակում ենք շփումները միջազգային կառույցների հետ, շարունակում ենք մեր պնդումները և նման երևույթ առայժմ չկա, թե խաղաղապահները պետք է իմպերատիվ ձևով տեղակայվեն: Եթե լինի նման խնդիր, մենք քննարկումներում դրան կանդրադառնանք»:
Լրագրողների խնդրանքով, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, Բաղդասարյանն ասաց, դա նշանակում է, որ մեր բանակը «անսասան է, այսինքն` որևէ զենք, որևէ զինանոց չի կարող հայ ոգու հետ պատերազմել»:
«Հենց այս պահին մեր բանակը հաղթանակած է, և մեր հաղթանակի երաշխիքը եղել է հայ ժողովրդի միասնականությունը», -հավելեց իշխանական մեծամասնության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա