Վինդբյուխլերը կոչ է անում Ավստրիային միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցում
«Ես կոչ եմ անում արտգործնախարար Կուրցին անհապաղ միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին», -ասել է Կանաչների արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը:
Ըստ ավստրիական լրատավամիջոցի, Ավստրիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է. «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար»:
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է շուտափույթ կերպով հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը:
«Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում:
Այդ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը»,- իր գնահատականն է տալիս (Ավստրիայի) Կանաչների կուսակցությունը: