Պուտինը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները տեսակետներ են փոխանակել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ:
Կրեմլի պաշտոնական էջի հաղորդմամբ, Պուտինը Նազարբաևին մանարմասներ է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ: ՌԴ ղեկավարը նաև տեղեկացրել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի ու հետագա քայլերի մասին:
Ըստ պաշտոնական աղբյուրի, քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում բարձրագույն մակարդակով հանդիպումների գրաֆիկի վերաբերյալ:
Երեկ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:
ՀՀ նախագահը ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ին Երևանում նախատեսված էր ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը: Ավելի վաղ RБК-ն տեղեկացրել էր, որոշվել է հետաձգել Երևանում կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Նիստը կայանալու է Մոսկվայում: Դեռևս որոշում չի կայացվել, արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Մոսկվայում առաջիկայում կայանալիք Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
- ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ, Երևան գալուց հրաժարվելով, գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը. Սերժ Սարգսյան
- Մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը. ՀՀ վարչապետ
- Առաջիկայում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Երևանում. ՌԴ վարչապետ
- Դեռևս որոշված չէ՝ ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա, թե ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին