Սարդարյան. Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Վթարի հետևանքով տուժած 9 զինծառայողներ այս պահին Արարատի հիվանդանոցից տեղափոխվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Panorama.am-ի հետ զրույցում Արարատի բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն Արայիկ Սարդարյանն ասաց, վնասվածքներ ստացած զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
«Բոլորի վիճակն էլ կամ բավարար է, կամ միջին ծանրության: Կյանքին վտանգ սպառնացող բան չկա»,-ասաց Սարդարյանը:
Նա բացատրեց, որ Զինվորական հոսպիտալի պահանջով են բոլորը տեղափոխվում այնտեղ. «Զինծառայողների մեջ կային նաև թեթև վնասվածքներ ստացածներ, ովքեր քայլում էին: Նրանք ևս կտեղափոխվեն հոսպիտալ»:
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 14-ի մոտակայքում:
Վթարի հետևանքով մեքենայի մեջ եղած զինծառայողներից մեկը տեղում մահացել է: ՊՆ-ից այս պահի դրությամբ որևէ տեղեկություն վթարի վերաբերյալ չեն հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան