Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
Ադրբեջանցի բարբարոսների կողմից գլխատված 20-ամյա զինվորի՝ Քյարամ Սլոյանի հայրը պատրաստվում է մի քանի օրից Արցախ մեկնել: Ազգությամբ եզդի բազմազավակ հոր հետ Ղարաբաղ են մեկնելու նաև համագյուղացիներն ու գյուղապետը:
Այս մասին Panorama.am-ին պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը: Դաշնակցական գյուղապետը 1989-1994 թվականներին ևս մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին:
«Սլոյանի հայրն էլ կռված տղա է: Սպասում ենք երեխու յոթը տանք: Կիրակի յոթը կտանք, նոր կգնանք»,-ասաց Ղազար Կարապետյանը:
Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրերին գյուղից 15 տղամարդ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
«Մենք մնացել ենք գյուղում, ասեցինք՝ տղուն (ի նկատի ունի Քյարամի հորը՝ Քալային) մենակ չթողնենք»,-ասաց գյուղապետը:
Տեղում մնացածներն անընդհատ կապի մեջ են մեկնածների հետ. «Նոր էլ զանգեցինք: Ասում են՝ հանգիստ է: Մենք կգնանք իրենց մոտ»:
Գյուղապետի խոսքով, Սլոյանների բազմազավակ ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում. «Տուն չկա, տեղ չկա: Պետք է տեսնել պայմանները»:
Մարզպետարանից ասել են կօգնեն հերոսի շիրմաքարը կանգնեցնելու հարցում:
Արցախից նոր վերադարձած եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն այսօր լրագրողներին մանրամասներ էր պատմել զինվորի դաժան սպանությունից. «Քյարամ Սլոյանը զոհվել է իր հրամանատարի համար: Հրամանատարը վիրավորվել է, Քյարամը հետ է դարձել նրան գրկել, և այդ ժամանակ թուրքը բռնել է նրա ծոծրակից»:
Քյարամի հայրն ավելի վաղ հայտարարել էր, որ մյուս երեխաներին էլ բանակ կուղարկի. «Ես էլ իրենց հետ պիտի ծառայեմ»:
Եղբոր որդու վրեժը հանելու համար հորեղբայրը ևս Արցախ է մեկնել:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Ապրիլի 2-8-ը զոհվել է մարտի մասնակից 44 մարդ
- Տեղեկություններ՝ զոհվածների հոգեհանգստի ու հուղարկավորության մասին
- Եզդիները հայերի հետ միասին պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ. Ազիզ Թամոյան
- ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողների անունները
- Ի հիշատակ զոհված զինվորների Երևանում լռության երթ կանցկացվի. ՀԺ
- Հրապարակվել են ևս երեք զոհված զինծառայողների անուններ
- Զոհված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել
- Զոհված զինծառայողների անուններ են հրապարակվել
- Հրապարակվել են ևս` երեք զոհված զինծառայողների անուններ
- Զոհված զինծառայողները արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը. Արամ Մանուկյան
- Պաշտոնապես հայտարարվում է զոհված զինծառայողների անունները (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան