Հասրաթյան. Ժամը 15:00-20:00 կիրականացվեն զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ
Այսօր ժամը 15:00-20:00 շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կիրականացվեն զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Տվյալ գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները»,-ասաց ԼՂՀ ՊԲ խոսնակը:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մամուլի հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում հստակ տվյալներ չհրապարակեց. «Թեմայի շուրջ որևէ հաստատում անել չեմ կարող»:
Զ. Ամատունին ասաց, որ ԿՄԽԿ-ն կողմերի հետ բավականին ակտիվ աշխատում է:
«Ես չեմ կարող մանրամասնել, թե ինչ փուլեր են անցնում այդ աշխատանքները: Սակայն մեր ուշադրության կենտրոնում են բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մարդասիրական ասպեկտներին՝ տուժած բնակչությանը, երկու կողմում զոհված զինվորների մարմինների որոնողական աշխատանքներին»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան