ԱՄՆ դեսպանը լսել է նախաձեռնող խմբի պահանջները
Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից դուրս եկավ «#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խմբի համակարգող Մարինե Մանուչարյանը և հայտնեց, որ նամակը հանձնել է Հայաստանում ԱՄՆ դեսպսան Ռիչարդ Միլսին: Բացի այդ, նրան է փոխանցել նամակի ևս երեք օրինակ՝ երեք համանախագահներին փոխանցելու համար:
Նրա փոխանցմամբ՝ Ռ. Միլսը տեսախցիկի առաջ խոստացել է, որ անպայման այդ երեք օրինակը կհանձնի համանախագահներին: Նա նաև լսել է նախաձեռնող խմբի բոլոր պահանջները:
Մարինե Մանուչարյանի խոսքերն ակցիայի մասնակիցներն ընդունեցին ծափահարություններով:
Իսկ նա մասնակիցներին առաջարկեց, որ եթե ցանկացողներ կան, որոնք ուզում են մինչև համանախագահների ասուլիսի ավարտը մնալ Մարիոթի ետնամուտքի բակում, ապա շարունակեն մնալ՝ առանց հասարակական կարգի որևէ խախտման և համանախագահների ավտոմեքենաների շրջափակման:
Հարակից հրապարակումներ`
- Նախաձեռնող խմբի համակարգողը պատրաստվում է նամակն անձամբ հանձնել համանախագահներին
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց