«Ոչ մի թիզ հող» կարգախոսով Լոս Անջելեսում փողոց են դուրս եկել հազարավոր հայեր
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ բազմահազար հայեր դուրս են եկել ցույցի՝ ի նշան Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ բողոքի: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
Խաղաղ ցույցի ընթացքում փողոց դուրս եկած քաղաքացիները փակել են փողոցն ու ինքնաբուխ նստացույց սկսել՝ խաթարելով երթևեկությունը:
Ըստ աղբյուրի, նրանք վանկարկում էին «Ոչ մի թիզ հող»՝ այդպիսով հստակ ուղերձ հղելով Ադրբեջանի իշխանություններին, որ որևէ ագրեսիա չի կարող Արցախի հայերին ստիպել տարածք զիջել:
Նստացույցի մասնակիցների անվտանգությունն ապահովել է Լոս Անջելեսի ոստիկանությունը: Աշխատակիցներին ցույցի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել նրանց ծառայության համար, ինչպես նաև դեսպանության շենքի հարակից համայնքներին` իրենց բողոքին ըմբռնումով մոտենալու համար։
Ցուցարարները հանգիստ ազատել են փողոցը և շարժվել հյուպատոսության շենքի մուտքի մոտ, որտեղ միասին կատարել են ՀՀ օրհներգը և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին։
Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների, այդ թվում 12-ամյա երեխայի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան