Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել
Սիրիայում մեկ օրում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպք. չորս դեպք Լաթաքիայում, մեկական՝ Համայում ու Հոմսում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Արևելք»-ը տեղեկացնում է, որ Լաթաքիայում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է հայազգի զինվոր Սպիտակ Ղազարյանը:
Ռիա նովոստին նաև տեղեկացնում է, որ «Ջեբխաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը շարունակում է ռազմական գործողություները Հալեպում և մերձակա տարածքներում: Ահաբեկիչները կրակել են ականանետենրից, զոհվել է 18, վիրավորվել 61 խաղաղ բնակիչ: