Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
«#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խումբն այս պահին բողոքի ակցիա է անցկացնում Հանրապետության հրապարակում:
«Ժամանակն է հստակ տեքստ տրամադրելու ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը: Ժողովրդի մոտ մեծ հիասթափություն կա դիվանագիտական աշխատանքների վերաբերյալ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Մարինե Մանուչարյանը:
Նա ընդգծեց՝ պետք է համապարփակ տեքստ ներկայացնել միջազգային այն կառույցներին ու պետություններին, որոնք ներգրավված են ղարաբաղյան հարցի կարգավորման գորևծընթացում: Նախաձեռնող խումբը մի քանի պահանջներ է ներկայացրել հակամարտության կարգավորման գործում ուղղակի կամ անուղղակի դերակատարություն ունեցող պետություններին ու կառույցներին:
«Մենք պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ու ոչինչ չպետք է որոշվի առանց ԼՂՀ բնակչության: Պահանջում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին, միջազգային դատարաններոում Ադրբեջանը պատիժ կրի ռազմական հանցագործությունների համար: Մեր պահանջն է դադարեցնել բալանսավորաված դիպլոմատիկ լեզվի կիրառումը իրավիճակի սրման պայմաններում: Պահանջում ենք անհապաղ վերանայել Թուրքիայի անդամությունը Մինսկի խմբին»,-ասաց Մ. Մանուչարյանը:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են հայտարարության ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն տարբերակները հանձնել Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրների դեսպանատներ: Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան