«Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
«#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն հասնելուն պես կսկեցին վանկարկել՝ «позор», «позор»:
Նախաձեռնող խմբի անդամներից մեկն ընթերցեց հայտարարությունը, որն ուղղված է ԼՂ խնդրի կարգավորման գործում ուղղակի և անուղղակի դերակատարություն ունեցող բոլոր պետություններին ու կառույցներին:
Նրանք Ռուսաստանից պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումը ագրեսոր ճանաչված Ադրբեջանին: Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը դուրս չեկավ խոսելու բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ի պատասխան այդ քայլի, նամակի մեջ 1 դոլար դրեցին, հայտարարության տեքստի հետ փոխանցեցին դեսպանատան անվտագության աշխատակիցներին:
Մինչ այդ, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարությունը կարդացին Հայաստանում Ֆրանսիայի դեսպատան շենքի դիմաց, դեսպանատան աշխատակիցներից մեկը դուրս եկավ ու վերցրեց իրենց ուղղված հայտարարությունը:
Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են «Մարիոթ» հյուրոնց, որտեղ քիչ անց մեկնարկել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հանդիպումը լրագրողների հետ:
Նշենք, որ հասարակական կարգը հսկող ոստիկանների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան