Ցավում եմ, որ մեր շարքերն ավելանում են. Արցախյան պատերազմում անհայտ կորածի մայր
«Մեր ժողովուրդն իր բանակով, ազատամարտիկներով կարողացավ ծնկի բերել Ադրբեջանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, ՊՆ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:
Ըստ նրա, ապրիլի 2-5 ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ որոշ մարդիկ չէին սպասում. «Մենք ունենք զենք, որ չունի թշնամին, դա մեր միասնությունն է»:
Ռ. Առաքելյանը նշեց, արցախյան պատերազմից 200-ից ավելի անհայտ կորածներ կան, իսկ այս հինգօրյա ռազմական գործողությունների ժամանակ ներկա պահին 19 հոգի անհայտ կորած է: Նրա խոսքով, նախկինում որոշակի աշխատանքներ տարել են Ադրբեջանի գերիների հարցերով կազմակերպության հետ, սակայն այժմ չունեն նման կազմակերպություն:
Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը ցավում է, որ իրենց շարքերն ավելանում են, իսկ անհայտ կորած ազատամարտիկի այրի Ալվարդ Սահակյանն ասաց, որ իրենք 24 տարի է սպասում են իրենց հարազատներին, չէր ցանկանա, որ որևէ մեկը զգար այն, ինչ իրենք են զգացել:
«Մի օր իմ տղային հարցրեցին՝ սպասում ես հայրիկիդ: Նա պատասխանեց՝ եթե իմ 75 տարեկան պապիկը դեռ սպասում է իր հայրիկին, ով Հայրենական պատերազմից չի վերադարձել, ես պետք է սպասեմ ու սպասեմ»,- նշեց Ա.Սահակյանը:
Նրանք բոլոր հայ մայրերին, ծնողներին համբերություն են ցանկանում: Համոզված են, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ կարող է թշնամուն հաղթել ու հետ շպրտել:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՊՆ. Զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում
- Հասրաթյան. Ժամը 15:00-20:00 կիրականացվեն զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ
- ՊՆ խոսնակ. Ապրիլի 2-8-ը զոհվել է մարտի մասնակից 44 մարդ
- Նախկինում անհայտ կորած հայտարարվածներից մեկը հայտնաբերվել է ողջ. ԼՂՀ ՊԲ
- Անհայտ կորածների մասով շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ. Արծրուն Հովհաննիսյան