Ինչո՞ւ Շոտլանդիայում իրավունք ունեն որոշելու իրենց սեփական ճակատագիրը, իսկ Արցախում՝ ոչ. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խաղաղապահ զորքերի տեղակայման խնդրին՝ մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ համապարփակ լուծում պետք է լինի, որի մեջ դա ընդամենը մեկ գործոն է:
«Մենք պետք է վերացնենք պատճառները, ոչ թե հետևանքները: Արցախի ժողովուրդը օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, ցանկանում է միջազգային բոլոր նորմերին համապատասխան ռեֆերենդում իրականացնել, որի արդյունքում էլ կորոշվի՝ ապրել ազատ, անկախ երկրում: Ինչո՞ւ Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացին, Շոտլանդիայում իրավունք ունեն ռեֆերենդում անելու, որոշելու իրենց սեփական ճակատագիրը, իսկ Արցախում չունե՞ն։ Այս կոնֆլիկտի առանցքային հարցը պետք է լինի Արցախի կարգավիճակը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց նաև, որ բոլոր հարթակները պետք է օգտագործել, որպեսզի Ադրբեջանը ենթարկվի պատժամիջոցների: «Ադրբեջանն այն երկիրն է, որ պետք է ենթարկվի պատժամիջոցների, քանի որ իրականացրել է ռազմական հանցագործություն խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցությանը, Է.Շարմազանովն ասաց, որ երեկ ՀՀ Նախագահն էլ ասել է, ԵՏՄ-ի հեղինակությունն անկում ապրեց մեր աչքերում, քանի որ վարչապետների հավաքն էլ չեղյալ հայտարարեցին:
«Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, կարծում եմ՝ ԵՏՄ-ում լինելու օգուտները ավելի շատ են: Իսկ անվտանգության մասին խոսքերը հենց այնպես խոսքեր չեն: Իսկ այն, որ ՀԱՊԿ որոշ գործընկերներ դաշնակիցների նման չեն պահել իրենց, պարզ է: Բելառուսի դեսպանն է հրավիրվել փոխարտգործնախարարի մոտ, հանդիպում եղել է, մենք մեր կարծիքը հայտնել ենք, որից հետո Բելառուսն իր դիրքորոշումը փոխել է»,- ասաց Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով, որ ցանկացած երկիր պետք է ռազմաքաղաքական որևէ բլոկում լինի, և ՀԱՊԿ-ում լինելն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ: ԵՏՄ մտնելն էլ, ըստ նրա, իր բոլոր խնդիրներով հանդերձ նաև այս փուլում արդարացի որոշում էր:
Ինչ վերաբերում է հովանավորներ ունենանալուն, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ինչպես արդեն նշվել է, մենք հովանավորներ չունենք և մեր հովանավորը միայն Աստված է ու մեր ժողովրդի միասնությունը և պետք չէ իլյուզիաներով ապրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան