Մենք պատրաստ ենք աշխատել Թուրքիայի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբում կազմում որևէ փոփոխություն չի նախատեսվում: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի քննարկվում Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելը՝ հաշվի Թուրքիայի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ:
Նա նշեց, որ Վիեննայում մի քանի օր առաջ առաջին անգամ վերջին շրջանում ընդվունվեց խիստ հայտարարության՝ կողմերին կոչ անելով զսպվածության, հրադադարի պահպանման, անհապաղ բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման:
«Եկեք հստակ լինենք՝ Թուրքիան միացավ այդ հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց այդ հայտարարության տակ: Պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում Թուրքիայի հետ»,- ասաց ամերիկացի համանախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան