Կարգավորման վերջնական փուլում նախատեսվում է խաղաղապահների տեղակայում. Համանախագահ
«Սերգեյ Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ նոր փաստաթուղթ՝ «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն ասել է, թե Մոսկվան ունի նոր առաջարկություններ, արդյո՞ք այն ենթադրում է նաև խաղաղապահների տեղակայում:
Նա նշեց, որ գոյություն ունի մի քանի տարբերակ, որոնք հիմնված են կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահող երկրների նախագահները: Ի.Պոպովը հիշեցրեց սկբունքները՝ ուժի կիրառման բացառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ընդգծեց երկուսը՝ «տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում»։
«Այս երկու տարրը պետք է դիտարկել որպես մեկ միասնություն, մեկը մյուսին ստորադաս չէ: Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված «Լավրովի փաստաթղթում»»,- ընդգծեց համանախագահը:
Ըստ նրա, մյուս տարրերն են՝ փախստականների վերադարձի, ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն:
«Քննարկումների ժամանակ նախատեսվել է, որ խաղաղապահների տեղակայում կլինի կարգավորման վերջնական փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Ի. Պոպովը:
Հարակից հրապարակումներ`
- Չե՞ք գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում. հարց Պոպովին
- Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը, թե ով է սկսել ռազմական գործողությունները. Ի. Պոպով
- Մենք պատրաստ ենք աշխատել Թուրքիայի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
- Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
- Սերժ Սարգսյան. Մենք բաց ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
- Հովիկ Աբրահամյան. Ոչ մի համաձայնագրի մասին տեղյակ չենք
- Հայկական կողմը մեկնաբանել է Լավրովի` «սեղանին գտնվող» համաձայնությունների մասին հայտարարությունը
- Պեսկով. Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց
- Մոսկվան, Բաքուն և Թեհրանը գոհ են հրադադարի հաստատման փաստով. Սերգեյ Լավրով