Ղազախստանում առաջարկում են հին մեքենաների համար ավելի շատ հարկ վճարել, քան՝ նորի
Ղազախստանում ավելանում են վառելիքի ակցիզային հարկերը, ինչը միաժամանակ հետագայում կարող է նվազեցնել նոր մեքենաների սեփականատերերի հարկային բեռը: Այս մասին գրում է Колеса.kz-ն:
Առաջարկությունն արվել է Ալմաթիում Պետական եկամուտների վարչության աշխատանքային խմբի հանդիպմանը՝ հարկային և մաքսային օրենսգրքի քննարկման ժամանակ:
Հանդիպմանը Պետական եկամուտների վարչության աշխատակիցները, ձեռնարկատերերը և քաղաքի գործարար համայնքը քննարկել են տրանսպորտային միջոցների հարկային իրավիճակը:
Արդյունքում երկրի Պետական եկամուտների կոմիտեն արձանագրություն է ուղարկել Ղազախստանի ֆինանսների նախարարություն, որը երկու առաջարկություն է ներառել՝ չեղյալ հայտարարել ավտոմեքենաների հարկը վառելիքի ակցիզային հարկի բարձրացման հետ կապված և որքան նոր է մեքենան, այնքան քիչ լինի հարկը:
Նման փոփոխությունը, մասնակիցների կարծիքով, կարող է Ղազախստանում ավտոպարկի թարմացման դրդապատճառ դառնալ, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել երկրում բնապահպանական պայմանների բարելավմանը: