Սասուն Միքայելյանը մեկնել է ճակատ
Սասուն Միքայելյանը քիչ առաջ ընտրողների հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնել է Արցախ։ «Ես այդպիսին եմ, պիտի գնամ», ասել է նա: Այդ մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Ըստ աղբյուրի, հրամանատարը վերջին օրերին կապի մեջ էր Պաշտպանության նախարարության հետ։ Այսօր ՊՆ-ից ստացված զանգից հետո նա կամավորների հետ մեկնել է ճակատ։
«Քարոզարշավը շարունակվում է, թիմն աշխատում է ամբողջ ուժով։ Հրամանատարը հնարավորության դեպքում կմիանա քարոզարշավին», -տեղեկացնում են կուսակցությունից։
Նշենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանը առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու: Սասուն Միքայելյանը արցախյան ազատամարտի տարիներին ղեկավարել է «Սասուն» ջոկատը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին