Չե՞ք գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում. հարց Պոպովին
«Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում»,-Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պահը չէ, որ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների կողմ, քանի որ առանց հիմնական կողմի մասնակցության կարգավորման գործընթացն արդյունավետ չէ:
Ըստ նրա, խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել այդ փուլը. «Մենք ելնում ենք նրանից, որ մեկնակետը կարող է դառնալ խաղաղ համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային համաձայնագրի կնքումը»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չեք գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում, Ի.Պոպովն ասաց. «Այս պահին այդ թեման բանակցությունների առարկա է»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը, թե ով է սկսել ռազմական գործողությունները. Ի. Պոպով
- Մենք պատրաստ ենք աշխատել Թուրքիայի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
- Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց